Վրաստանի նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ նախագահ. Զուրաբիշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել բրիտանական Rest Is Politics փոդքաստին՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությանը։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Կղավելաշվիլիի երդմնակալությունը իրավական ուժ չունի, ուստի ինքը մնում է նախագահ և շարունակում է աշխատել։

Հարցին, թե ինչ է նախատեսում անել կիրակի օրը, երբ տեղի է ունենալու Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, նախագահը պատասխանել է՝ դա հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին։

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դա պարզ կդառնա դեկտեմբերի 29-ին: Կիրակի օրվա մասին ամենակարևորն այն է, որ ինչպես նախագահական ընտրությունները, այնպես էլ երդմնակալությունը իրավական ուժ չունեն՝ ուստի ես մնում եմ նախագահ և շարունակում աշխատել։ Սա այն է, ինչ պետք է իմանան բոլորը», — ասել է նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.