Վրաստանում գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Հայաստանում

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայությաան սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.