Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել։ Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ, հայտնում է apa.az-ը։
Քրեական գործը քննվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության և ժողովրդի դեմ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ քրեական հոդվածներով։