Նոր մանրամասներ Մարմարաշեն գյուղի շղթայական ավտովթարից. ՆԳՆ ՓԾ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 08:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտ 50 ավտոմեքենա, ինչի հետևանքով վնասվել է մոտակայքով անցնող գազատար խողովակը․ առկա է արտահոսք։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (ծնված 1979 թ․), ով տեղում մահացել է:

Տուժածներ Ն. Ս.-ն (ծնված 2004 թ․), Վ. Ս.-ն (ծնված 2004 թ․), Ս. Զ.-ն (ծնված 2006 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1994 թ․) և Ն. Ե.-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են մոտ 20 ավտոմեքենա, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Հ․ Ա.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքը դադարեցվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.