Թբիլիսին ավելի է ամրապնդում հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Վրաստանի նորընտիր նախագահ |factor.am|

factor.am: Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները իր հարևանների՝  Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին՝ ելույթ ունենալով «Դեսպաններ 2024» համաժողովում, գրում է վրացական Առաջին ալիքը։

«Վրաստանը, որպես խաղաղության և կայունության ապահովմամբ շահագրգիռ կողմ, ավելի է ամրապնդում հարաբերությունները հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։ Ինչպես գիտեք՝ մենք այդ ուղղությամբ նշանակալի ջանքեր ենք գործադրում»,- հայտարարել է նա։

Ղավելաշվիլին նշել է նաև, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջնահերթությունը նույնքան մշտական ​​և հաստատուն է։

«Մենք ակնկալում ենք, որ նոր վարչակազմի օրոք բոլոր թյուրիմացությունները կվերացվեն, և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիայում սահմանված առաջնահերթությունները պատշաճ կերպով կարտացոլվեն մեր համագործակցության բոլոր ոլորտներում»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.