Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Ուկրաինան երկուշաբթի օրը ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել։ Կողմերից յուրաքանչյուրը վերադարձրել է 150 քաղաքացիների։

Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածք է տեղափոխվել 150 ռուս զինվորական։

Ռուսաստանն ու Ուկրաինան պարբերաբար փոխանակում են ռազմագերիներին։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն տեղի է ունեցել 59 նման փոխանակում։

Նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումն իրականացնելու պատրաստակամության մասին՝ «630 630-ի դիմաց» բանաձևով։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել այս նախաձեռնությունը։ Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում գերության մեջ է գտնվում 1348 ռուսաստանցի, իսկ Ռուսաստանում՝ 6465 ուկրաինացի։ Օգոստոսին ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջանի տարածք ներխուժման արդյունքում, հարյուրավոր ռուս զինվորներ, հիմնականում ժամկետային զինծառայողներ, գերեվարվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.