ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցավ Բելառուսին |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։

2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 26-ին, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքեց․ – «Ո՞րն է ձեր խնդիրը, շատ հեռու ե՞ք Մինսկից»։

Լուկաշենկոն նաև հայտարարեց, թե դեռ կքննարկեն Հայաստանի դիմումը:

Փաշինյանը հակադարձեց՝ շեշտելով՝ քննարկելու հարց չկա, արդեն արել է իր հրապարակային հայտարարությունը, և այն մնում է ուժի մեջ։

Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Լուկաշենկոն Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»:

Փաշինյանը հայտարարեց, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ այն գլխավորում է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.