ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Լեհաստանի ԱԳՆ գործընկերներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

«Ակնկալում ենք սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում՝ Լեհաստանի նախագահության ընթացքում Հայաստան-ԵՄ հավակնոտ օրակարգի հետագա առաջմղման համար: Մենք արժևորում ենք Հունգարիայի մասնակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլերին»,- ասված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցել է Լեհաստանին։

Երկրի եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա»:

«Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.