ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Կոնգրեսն ավարտել է ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը, որի արդյունքներով Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող: Այդ մասին հունվարի 6-ին հաղորդել է CNN-ը։

Ընտրիչների ձայների հաշվարկի արդյունքները հաստատել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը, որը գործընթացը ղեկավարել է որպես Սենատի նախագահ։

Հեռուստաալիքը նշում է, որ հաշվարկն անցել է հանգիստ և առանց խախտումների։

Այս ընթացակարգը ֆորմալ է. ընտրիչների ձայների թիվը հայտնի է դարձել ընտրողների ձայների հաշվարկի ավարտից հետո։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ստացել է ընտրիչների 312 ձայն, Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար անհրաժեշտ է առնվազն 270 ձայն։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.