Հայտնաբերվել է մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շուրջ 25 գրամ մեթամֆետամին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հաջորդ դեպքում մայրաքաղաքի քրեական ոստիկանները Բեկնազարյան փողոցում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով, հերոինով ու մարիխուանայով չորս փաթեթ և ծալովի դանակ։

Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով` քրեական ոստիկանները Կաշեգործների փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու, այս դեպքում` նաև իրացնելու կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Ձերբակալման ժամանակ նա գրպանից նետել է մարիխուանայով լցված 14 փաթեթ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.