Կալիֆոռնիայում սաստիկ անտառային հրդեհներ են. տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ |tert.am|

tert.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի որոշ հատվածներում տարհանումներ են սկսվել մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը՝ ստեղծելով բնակիչների կյանքի համար վտանգավոր պայմաններ, գրում է cbsnews.com-ը։

Տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։

Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.