Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: 

Հունվարի 8-ին ստացվել է մոտ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական հարցումներով։ 

Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես՝ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարել և չեղարկել Իտալիա այցը: Նախագահը մեկնել է Կալիֆոռնիա, նաև կարգադրել գումար հատկացնել՝ աջակցելու տեղական իշխանությանը:

Հրդեհի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնի է առնվազն 5 զոհի մասին, կան տուժածներ:

Հազարավոր տներ և ձեռնարկություններ են այրվել: Հայաշատ քաղաքները նույնպես կրակի գոտում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.