ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայտնել էինք, որ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան:

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ՀՀ-ին ընտրության առաջ է կանգնեցնում»,- պարզաբանել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով:

«Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն թանկվճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ բուն Հայաստանը՝ բնակչության թվաքանակի կրճատում։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում Է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,- կարծում է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի տեսանկյունից, եթե օրինագծի մշակողները ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել Միությունից Երևանի դուրս գալու մասին հոդվածով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.