Եթե այսպես գնա, կարող է պարզվել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքներն ենք խախտել. Փաշինյան |news.am|

news.am: Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։ 

«Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո պաշտոնանկության ենթակա չէր»,–ասաց Փաշինյանը։

Նա պնդեց՝ եթե վարչապետին մաքսայինի աշխատակիցը համապատասխան արձագանք չի ցուցաբերում, քաղաքացուն ընդհանրապես ոչ մի ձեւով չի արձագանքի. «Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է՝ վարչապետը մոտենում է, այդպես չեն դիմավորում, սակայն խոսքն ուրիշ բանի մասին է՝ եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, հիմա շարքային քաղաքացու մոտենալն ինչ–որ բան կառաջացնի՞։ Բա մաքսային մարմիններից որ բողոքում են, ինչի՞ մասին  է, օրինակ, որ պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտքը որեւէ ռեակցիա չի առաջացնում»։

Նկատառմանը, թե արդյունքում տուժեց շարքային աշխատակիցը, Փաշինյանն ասաց. «Գոյություն ունի փաստ եւ փաստին արձագանք։ Ես հատուկ չէի պլանավորել, որ պետք է մտնեի այդ սենյակ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.