Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիքի տեղափոխման դեպքեր են գրանցվել

Մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ: Առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները:

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը:

Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ, և կսահմանվի վարչական պատասխանատվություն:

Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է:

Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.