Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։
Ինչպես հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց, որ պայմանագրային զինծառայողին այս պահին վիրահատում են։ Վերջինս հրազենային վիրավորում ստացել է այսօր։