ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին։
Այս մասին նշված է ԵԿՄ վարչության ֆեսբուքյան էջում։
«Մեր զորակցությունն ենք հայտնում՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- ասված է գրառման մեջ։