1lurer.am: Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքին «ռուսական կառույցների մասնակցության վերաբերյալ հայկական տեղեկատվական դաշտում եղած մեղադրական հայտարարությունների հետ»։
«Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։