Մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք․ Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  անդրադարձավ գազալցակայանների խնդրին:

«Ինչի՞ չեք լուծում էդ գազալցակայնների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն, ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան», – դիմելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, ԱԱԾ տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին`ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պաշտոնապես ասում են, որ կտրոն չեն տալիս, ինչի՞ չեք լուծում էդ հարցը»։ 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էլ ասաց, որ այդ հարցը ամենօրյա վերահսոկղության ներքո է:

«Իհարկե, արձանագրվում են խախտումներ, բայց ամեն վայրկյան մենք, հարկային մարմինը չի կարող հետևել ամեն մի գործարքին», – ասաց նա:
«Դուք նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կաորղ եք տուգանել կտրոն չտալու համար», – հետաքրքրվեց վարչապետը:

Պատասխանից հետո, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Դե գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, հազար անգամ, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.