ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել հարթել Ս-400-ի հետ կապված տարաձայնությունները |news.am|

news.am: Վաշինգտոնն ու Անկարան այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ չեն կարողացել հարթել տարաձայնությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը, հայտնում է The Wall Street Journal-ը:

«Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել դուրս գալ փակուղուց, որն առաջացել է այս ամռանը ռուսական ՀՕՊ համալիրներ տեղակայելու Անկարայի ծրագրերի հետեւանքով: Պենտագոնի հայտարարությամբ՝ դրանք կարող են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնել ամերիկյան կործանիչներին»,- արձանագրված է հոդվածում:

Նշվում է, որ ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում այս թեման քննարկել են այս շաբաթ ավելի վաղ: Դրան, մասնավորապես, անդրադարձել են երկուշաբթի տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպման ժամանակ:

Հոդվածում բերվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքը: Նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմը Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի Ս-400-ները գնելու պատճառով: «Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն եւ բացասական հետեւանքների կհանգեցնեն»,- ասել էր նա:  «Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան անվտանգության հետ կապված հիմնավոր մտավախություններ ունի»,- հավելել էր Քալընը:

Քալընը նշել էր, որ Անկարան չի բացառում նաեւ ամերիկյան Patriot ԶՀՀ ձեռք բերելու հավանականությունը: «Հետաքրքիր կլիներ ստուգել, թե դրանցից որն է լավագույնը»,- հոդվածում մեջբերվել է նրա խոսքը: Քալընը վստահ է, որ «Ս-400-ները Թուրքիա կմատակարարվեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.