Քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրներին, այն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին, համակարգի մասնակից ֆոնդերի կառավարիչների կողմից Հայաստանում կատարվող ներդրումների ուղղություններին և բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը նաև ընդգծել են կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ջանքերի ներդրման կարևորությունը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքներ սկսել համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների, մասնավորապես՝ սոցիալական բնակարանաշինության ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության հաստատման, փորձի ու գիտելիքի մեկտեղմամբ՝ ծրագրերի մշակման և իրականացման շուրջ։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.