Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է. Դավիթ Տոնոյան

hetq.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հետաքրքրվեց սպորտային վաշտի գործարկման մասին։

Պատգամավորը նաև հարցրեց, թե հնարավո՞ր է լինի նաև կրթական ու մշակութային վաշտ։
«Կառավարությունում համակածիք ենք, որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է, բայց ուզում եմ հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած մեր սպորտսմեները ազատվում են զինծառայությունից տարկետման միջոցով»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Նախարարի խոսքով՝ կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որն այս պահին մշակվում է։
«Ես համոզված եմ, որ այս զորակոչին արդեն այդ հնարավորությունը ունենալու ենք»,- ասաց Տոնոյանը։
Ինչ վերաբերում է մշակութային ու կրթական վաշտեր ստեղծելուն, նախարարն ասաց, որ արդեն իսկ կա արդի տեխնոլոգիաների վաշտ, գիտական վաշտ, նվագախումբ կա։
«Մշակութային ստորաբաժումներ ունենք, որտեղ համապատասխան չափանիշների հիման վրա երիտասարդները զորակոչվում են, էլ ավելին չեմ կարծում, որ անհրաժեշտ է, մարզիկների համար չկային պայմաններ, դրանք կստեղծվեն»,- ասաց Տոնոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.