Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Այսօր ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարվել։ Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել նիստի ընթացքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը։

Այսպիսով, news.am-ը գրել է, թե իբր, Յենչայի խոսքով  «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Նույն բովանդակությամբ հրապակում է արել նաև lurer.com-ը։

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալը, սակայն, խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։

«Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ»,- նշել է նա իր ելությում (տեսանյութի երկրորդ ելույթը)։

Այսպիսով, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքը սխալ է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Premise» հավելված. Հայաստանի համար հնարավոր վտանգներ

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.