news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա հիշեցրել է, որ Բլինքենը վերջերս զրուցել է երկու երկրների ղեկավարների հետ, եւ պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա։
Փրայսը ողջունել է «երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը»։ «Մենք շարունակում ենք զբաղվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կրկին կայուն խաղաղության հասնելու համար, այս հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը գրել էր․
«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ ձգտելով ամրապնդել այն: ԱՄՆ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»: