factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիան անվանել է վտանգավոր, իսկ միջուկային հռետորաբանությունը՝ անխոհեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրա խոսքով՝ միջուկային պատերազմի գաղափարն աբսուրդ է, և ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ Մոսկվային փոխանցելու նման հայտարարությունների ծանրությունը։ Պուտինի ելույթը էսկալացիայի ակնհայտ նշան է, բայց այն ամենը, ինչ նա ասել է, անակնկալ չէ, հավելել է Յենս Ստոլտենբերգը։
«Պուտինը գերագնահատել է իր ուժերը՝ պատերազմ սկսելով Ուկրաինայում, սխալվեց, և նրա վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ավելի մանրամասն՝ factor.am-ում։