tert.am: Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: Այդ մասին, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի գլխավորած կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը պարտություն է կրում ընտրություններում:
Էրդողանի խոսքով՝ պատճառն «ընտրությունների արդյունքների կեղծումն» է: Նա ընդգծել է, որ նոր ընտրությունների անցկացումը կնպաստի «քվեարկության իրական արդյունքների ի հայտ գալուն»:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն: