armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Այս մասին hայտնում են Թուրքիայի նախագահականից:
Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի «հացահատիկային միջանցքի» նման համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Էրդողանը նշել է, որ միակողմանի «հանրաքվեները» կխանգարեն դիվանագիտական գործընթացը վերակենդանացնելու ջանքերին։