armenpress.am: Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չԷ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել Է Նիկիշինան:
Նրա խոքսով, նախքան նման բանակցություններ սկսելը, պետք Է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:
«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չԷ, ուստի պահանջվում Է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել Է նա: