«Ապրելու երկիրը» և ՀԱԿ-ը Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել

 «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ  Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունները՝

• Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը,
• Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և  կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը,
• Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը,
• Համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝
Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝
• Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը
• Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը
• Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,
• Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը
• Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման,  տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,

Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման:

​Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար»։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.