Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր սահմանող «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը:
Նախագահը ստորագրել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: