azatutyun.am: Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը նախագահական ընտրություններում, որը նախատեսված է այս տարվա նոյեմբերի 20-ին։
Գերատեսչությունը հաղորդում է նաև, որ Տոկաևի թեկնածությունը համապատասխանում է երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական պահանջներին։
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։
Տոկաևը, մասնավորաբար, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։
Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։ Նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել նոյեմբերի 20-ին։