Նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը 3-ից դարձնել 2 տարի 3 ամիս |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընդունելության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգի մեջ առաջարկում է փոփոխություններ իրականացնել:

ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունների մեջ առաջնային պլանում է այն հարցը, որ «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը կրճատվի և 3 տարվա փոխարեն ծառայությունը դառնա 2 տարի 3 ամիս:

«Զինծառայության համար նախատեսված ժամկետը նախատեսում ենք կրճատվել, մտածել ենք, որ 3 տարին երկար ժամանակ է և ցանկացել ենք ընդունվողների համար ավելի գրավիչ պայմաններ ապահովենք»- ասաց Միրզոյանը:

Ըստ առաջարկվող ծրագրի` նաև նախատեսվում է մասնակիցների ընտրության համար հիմք համարել քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորները:

Միրզոյանի խոսքով` նախարարությունը ցածր առաջադիմությունից խուսափելու համար առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, իսկ 1 քննություն հանձնելու դեպքում առավելագույն միավորի 70 տոկոսը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը:

«Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ անելու համար քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ հաստատված փոփոխությունները կհրապարակենք մոտ 10 օրվա ընթացքում»-հավելեց Միրզոյանը:
Նշենք, որ ծրագրի մասնակիցը  ունենում է մի շարք արտոնություններ. ունի բուհում անվճար սովորելու իրավունք` ուսման վարձը ամբողջությամբ փոխանցում է նախարարությունը:Նաև  ունենում է իրավունք ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր:

Ծրագրի մասնակիցը կարող է նաև Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.