Սիսիանի նորընտիր համայնքապետին չհաջողվեց ստանձնել համայնքապետի պաշտոնը |hetq.am|

hetq.am: Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը նախատեսված էր այսօր, սակայն ժամը 11։00-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։ Սիսիան համայնքի ավագանու մանդատ ստացած մյուս չորս կուսակցությունները նախորդ օրերին հայտարարություն էին տարածել, որ հրաժարվում են մանդատներից։

Այսպիսով, չնայած հոկտեմբերի 12-ին, կրկնակի քվեարկություն կազմակերպելուց հետո ավագանու անդամներից 9-ի քվեով Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնն ստանձնել։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարեց, որ վաղը կրկին նույն օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ Սիսիանում ավագանու անդամի մանդատ են ստացել 5 կուսակցություն և դաշինք, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։

Շարունակությունը՝ hetq.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.