Բեռնատարների վարորդները փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը. բողոքում էին ճանապարհներին տեղադրված կշեռքներից |news.am|

news.am: Բեռնատարների վարորդները ավելի քան երկու ժամ՝ փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը, Էջմիածնի գլխավոր մուտքի հատվածում։ Վարորդները բողոքում էիի ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք չափում են բեռնատարների բեռը եւ եթե բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։

Արմավիրի մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ակցիայի մասնակիցների հետ, եւ նրանց 5 հոգանոց խմբի հետ այսօր հանդիպելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Բեռնատարների վարորդները բացել են ճանապարհը։

Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17-ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ  տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։

Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝  25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց,  կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

 

Լուսանկարը՝ արխիվային (Երեւան-Արմավիր ավտոճանապարհից)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.