Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հարցը քննվում է |tert.am|

tert.am: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։

«Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը քննվում է դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ։

Նույն քրեական գործի շրջանակում Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, ինչը երեկ ուշ երեկոյան ԲԴԽ-ն բավարարել է։

Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Էրիկ Ալեքսանյանի պաշտպանների խոսքով՝ դատավորին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իսկ փաստաբանին՝ դրա օժանդակության մեջ։ 

Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.