Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել․ Երեմ Սարգսյան |factor.am|

factor.am: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանի խոսքով դատավորի նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել։ «Դատավորների հետ կապված, կարծեք թե, Հայաստանի Հանրապետությունում չեն կարողանում օրենքի հիման վրա գործընթացներ սկսել։ Այսինքն՝ ի սկզբանե քրեական հետապնդումը սկսում են, իրենց անհրաժեշտ նյութերը ստանում, ապա գնում Բարձրագույն դատական խորհուրդ՝ իբրև թե քրեական հետապնդում հարուցելու համար թույտվություն ստանալու, ինչն արդեն իսկ խախտում է»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեպքում ևս քրեական հետապնդումը սկսվել է, որից հետո դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ։

Թե կոնկրետ ինչ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել դատավոր Ալեքսանյանի նկատմամբ, պաշտպանը ձեռնպահ մնաց հայտնել, սակայն նշեց, որ բողոքարկելու են ՕՀՄ իրականացնելու թույլտվությունը։ Նշենք, որ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվում են միայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում։ Սա այն դատարանն է, որտեղ նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է աշխատում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ալեքսանյանը ձերբակալվել էր։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը քննվում է դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ։

Նույն քրեական գործի շրջանակում Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, ինչը երեկ ուշ երեկոյան ԲԴԽ-ն բավարարել է։

Շարունակությունը՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.