Միանգամից երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Թբիլիսիից ոչ հեռու |armenpress.am|

armenpress.am: Միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ծալկա քաղաքից ոչ հեռու: Այդ մասին ասվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:20-ին եւ 13:39-ին:

էպիկենտրոնը գտնվում է 11 եւ 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.