armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին:
«Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ:
Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: