Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականին հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկանը  խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: 

«2023 թվականին էականորեն կավելանա մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գծով ծախսերը՝ 2022 թ համար նախատեսված 9 մլրդ 392 մլն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը նախատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով: 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից: Արդյունքում՝ շահառուների թիվը կավելանա՝ ի հաշիվ չաշխատող քաղաքաբնակ, ինչպես նաև վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերին»,-ասաց Մկրտչյանը:

Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի  դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվողի համար սահմանված գումարի 80 տոկոսը չգերազանցող չափով: Գյուղաբնակ ու միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով:

«Նպաստի չափը 2023 թվականի հունվարից կսահմանվի 37 հազար 500 դրամ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպքում՝ 31 հազար 600 դրամ՝ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն»,- ասաց նախարարը:

Ընդ որում, գյուղական բնակավայրում աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝ 63 հազար 200 դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.