Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ-ն լավ հարաբերություններ ունի և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը Փաշինյանին |armtimes.com|

armtimes.com: Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստին Գերմանիայի ներկայացուցիչ պատգամավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց, որ անցած շաբաթ Գերմանիայի Բունդեսթագում շատ հետաքրքիր բանավեճ են ունեցել ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին, եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել դրան։ Պատգամավորն ասաց, որ բանավեճի ժամանակ հատկապես շեշտվում էր այն, որ ՀՀ-ն դրական հարաբերություններ ունի ՌԴ-ի, միեւնույն ժամանակ նաեւ ԵՄ-ի հետ, եւ իրենք ողջունել են դա։ Գերմանիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ կան պետություններ, որոնք ԵՄ անդամ են, բայց լավ հարաբերություններ չունեն․

«Կարո՞ք եք ասել՝ ինչպես է սա ստացվել, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ միեւնույն ժամանակ ԵՄ-ի հետ, եւ գուցե Հայաստանը կարող է մոդել դառնալ ԵՄ-ի համար»,- ի վերջո հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչպես ավելի վաղ իմ ելույթում ասել էի՝ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությանը, եւ երբեմն հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի։ Եւ երբ իմ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, թե ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն։ Եւ այս բառերի տակ խոսքը ոչ թե գույների, կամ սիրո մասին է, այլ քաղաքական ենթատեքստի։ Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որեւէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել։

Բացառվում է, որ որեւէ մեկը նման բան կարողանա ցույց տալ։ Սա մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, եւ անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է։ Շատ կարեւոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ այսօր ունենք այն վիճակը, որի մասին դուք նշում եք»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ երկրի դեմ չէ, որեւէ կազմակերպության դեմ չէ․

«ՀՀ-ի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ եւ երջանիկ ապագայի, եւ մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, մենք այս պահին նախագահում ենք այդ կազմակերպությունում եւ մենք մեզնից կախվածն անելու ենք՝ այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, եւ մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հարաբերությունները զարգացնելու համար։ ՀԱՊԿ անդամ ենք, եւ ամեն ինչ անելու ենք՝ այդ կազմակերպությանը մեր անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու համար։

ԵՄ-ի հետ այսօր ունենք հրաշալի հարաբերություններ, եւ դա ունի շատ կոնկրետ պատճառ․ խնդիրն այն է, որ համապարփակ եւ ընդլայված համագործակցության մասին պայմանագիրը ԵՄ-ի հետ, նրա բովանդակությունը լիարժեքորեն համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականցնել մեր երկրում»,-եզրափակեց ՀՀ վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.