Ռուսաստանում խստացնում են քրեական հեղինակությունների համար պատիժը |news.am|

news.am: Ապրիլի 12-ից ուժի մեջ է մտնում քրեական հեղինակությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավարների համար քրեական պատասխանատվությունը զգալիորեն խստացնող օրենքը:

Այժմ նրանց, ով հանցավոր հիերարխիայում բարձր դիրք է զբաղեցնում, կարող է մինչեւ 15 տարի ազատազրկում սպառնալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության եւ քաղաքաշինության  հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասն ավելի վաղ նշել էր, որ եթե նոր հոդվածով նախատեսված հանցագործություն է  կատարվել, պատժի նշանակման դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող 30 տարուց ավելի լինել, իսկ ընդհանուր դատավճռներով՝ 35 տարուց: Սենատորը նշել էր, որ այժմ այդ ժամկետը կազմում է 25 եւ 30 տարի համապատասխանաբար: Բացի այդ օրենքով նախատեսվում է, որ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնող անձանց չի կարող նվազագույն շեմից ցածր պատիժ կամ պայմանական դատապարտում նշանակվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.