news.am։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Դեվիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում։
Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին։ Նրա թեկնածությանն աջակցել է 56 սենատոր, եւս 46-ը դեմ է արտահայտվել։
Հունվարի սկզբին Բեռնհարդտը նշանակվել էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ռայան Զինկեի հեռանալուց հետո։ Վերջինին մեղադրել էին բյուջետային միջոցները վատնելու մեջ։
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի հրաժարականի մասին։ Դեռ անցած տարվա նոյեմբերին տեղեկացվել էր, որ ամերիկյան առաջնորդը դժգոհ է նրա աշխատանքից միգրացիայի ոլորտում, ինչի պատճառով մի քանի ամիս դաժան քննադատում էր նախարարին։ Նիլսենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի մաքսային-սահմանապահ ծառայության ղեկավար Քեւին Մաքելինենը։
Ավելի ուշ նույն օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը պաշտոնից հեռացրել է Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության ղեկավար Ռենդոլֆ Ալեսին։