Հորդորում ենք ՀՀ վարչապետին կրթական նպատակներով ծանոթանալ Հելսինկյան եզրափակիչ ակտին․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի հանրապետության ԱԳՆ Մամլո ծառայության մեկնաբանություն

Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հայտարարությանը, որով առաջարկվում էր Ադրբեջանին «զերծ մնալ ուժի կիրառումից, ուժի սպառնալիքից ու ռազմական հռետորաբանությունից», Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․

«Մենք հորդորում  ենք Հայաստանի վարչապետին, ով խոսում է ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալու մասին, կրթական նպատակներով ծանոթանալ 1975թ․ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ ուժի կիրիառման սպառնալիքը 2-րդն է 10 սկզբունքներից, ուն հետևյալ ձևակերպումը․ «Մասնակից պետություններն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ միջազգային հարաբերություններում ընդհանրապես, պետք է ձեռնպահ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ինչպես յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ՝ ՄԱԿ-ի նպատակների ու սույն հռչակագրի հետ անհամատեղելի որևէ այլ ձևով»։

Ողջ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է ու պահանջում օկուպանտ հայկական ուժերի անմիջական, ամբողջական և առանց նախապայմանների հեռացում Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից։

Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է զերծ մնալ ուժի կիրառումից, ձեռնարկել անհապաղ քայլեր՝ համապատասխան միջազգային հանրության պահանջի, ու հեռացնել իր երկրի ռազմական ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ այսպիսով տարածաշրջանում ապահովելով հարատև խաղաղություն, անվտանգություն ու բարգավաճաում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.