ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից մեկին կվիրահատեն |news.am|

news.am: Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնեց «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը։
Նա նշեց, որ սկզբում իրենց մոտ է տեղափոխվել 20 զինծառայող՝ այդ թվում մեկ սպա և «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։
Տուժածների վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.