azatutyun.am: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, Սպիտակ տան նախկին խորհրդական Գրեգ Քրեյգը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու և 2012 թվականին Ուկրաինայի համար կատարած աշխատանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ, ինչը բացահայտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Ռուսաստանի հետ կապված գործի քննության արդյունքում:
74-ամյա Քրեյգը մեղադրվում է Արդարադատության նախարարությանը սուտ ցուցմունքներ տալու մեջ՝ կապված 2012-ին Ուկրաինայի նախկին վարչապետ, այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական հակառակորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացնող զեկույցը պաշտպանելու հետ։
Տիմոշենկոն 2011 թվականին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: