tert.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, գրում է BBC-ն։
Նրա օգնականները պաշտոնական դիմում են ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար, մինչդեռ նախկին նախագահն անձամբ դիմել է Ֆլորիդայում հավաքված իր կողմնակիցներին։
«Ամերիկայի վերադարձը սկսվում է հիմա»,- հայտարարել է հանրապետականը:
Նա հպարտությամբ նկարագրել է Սպիտակ տանը անցկացրած քառամյա շրջանը։
«Այդ կարճ չորս տարիների ընթացքում բոլորը հիանալի էին գործում. բոլորը բարգավաճեցին այնպես, ինչպես երբեք», – ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ մինչ իր պաշտոնը լքելը, տնտեսությունը արագորեն վերականգնվում էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած ռեցեսիայից:
«Հիմա մենք անկում ապրող երկիր ենք»,- շարունակել է նա՝ հիշելով երկրում գնաճի կտրուկ աճը, որը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 40 տարվա ընթացքում։
Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ ներկայիս նախագահին այն բանի համար, որ, իր խոսքով, երկիրը հասցրել է միջուկային պատերազմի շեմին՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու անկարողության պատճառով:
«Ամերիկան կրկին մեծ ու փառավոր դարձնելու համար այսօր ես առաջադրում եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նա բուռն ծափահարությունների ներքո։
Առավել մանրամասն՝ tert.am-ում