Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը |pastinfo.am|

pastinfo.am: Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» լրատվամիջոցը այս մասին հայտնում ՝՝ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, նշելով, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ապրիլի 11-ին հրապարակել է արդարացման վերդիկտ՝ արձանագրելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։ Դատարանում կկայանան լրացուցիչ դատալսումներ՝ քննարկելու բարոյական վնասի և այլ հարցեր։

Ալբերտ Առստամյանը, հիշեցնենք, մեղադրվում էր 2024թ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ 

Մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Առստամյանին՝ մեղսագրվող արարքում և կայացնել մեղադրական վերդիկտ, պաշտպանության կողմը՝ պահանջել էր արդարացնել նրան՝ արձանագրելով, որ նրա մեղքն ապացուցված չէ։ Նշենք, որ Առստամյանը  դատարանում հայտարարել է, որ որևէ մեկին վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել, միայն քաղաքական դժգոհություն է հայտնել։ Առստամյանը դատարանում հայտնել է, որ մորը ծննդյան տարելիցին ինքը զրկված էր նրա գերեզմանին այցելելու հնարավորությունից, ինչում մեղադրում է ՀՀ վարչապետին, այդ պահին, նկատելով, որ հեռուստացույցում տեսարան է ցուցադրվել, որում ՀՀ վարչապետը «խաշլամա» էր ուտում, զայրույթ է ապրել և դուրս եկել ծխելու, ապա, նրան տեսնելով պատշգամբից, խնձոր է նետել՝ դրանով արտահայտելով իր քաղաքական դժգոհությունը։ Ավելին, նա դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը որևէ մեկին վնաս տալու դիտավորություն չի ունեցել, բայց նպատակ էր հետապնդում նաև, որ այդկերպ Նիկոլ Փաշինյանն իրեն մեղավոր կզգա Արցախը հանձնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.