Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 33 անդամից 18-ը:
Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել 2025թ. մարտի 30-ին: Ավագանին ձևավորել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական», «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները:
Ոչ մի ուժի չի հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել և ընտրել քաղաքապետ:
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները համայնքապետի թեկնածու չառաջադրեցին և հայտարարեցին, որ քվեարկությամբ կսատարեն Վարդան Ղուկասյանին. միակ թեկնածուն հենց նա էր:
ՔՊ խմբակցությունը չմասնակցեց նիստին: Սարիկ Մինասյանը նիստի ընթացքում իր ֆեյսբուքյան էջում արտահերթ ընտրությունների կոչ արեց։
Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 2000-2012թթ., եղել է ՀՀ 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: