Կողմ եմ ՌԴ-ի հետ միութենական պետության գաղափարին Բելառուսի սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը։
«Ես ուզում եմ էնպիսի ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասի՝ դուք մեր նկատմամբ լավ չեք պահում: […] Եվ վերջում էլ արդյունքը սա է. թուրքահայաստանը ինչ վիճակի մեջ է՝ պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված, գերեազման չունեք ընդհուպ, ռուսահայաստանը ինչ վիճակի մեջ է: […] Ես չգիտեմ՝ ինչ մարդ պետք է լինի, որ չտեսնի սա»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց այսօր Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը՝ պատմական ակնարկ անելով ու հավելելով, որ «եթե ռուսները չգային, 29 800 քառ. կմ չէինք ունենա»:
Դիտարկմանը, որ այս հայտարարություններից հետո քննադատություններ կլինեն, Ղուկասյանը արձագանքեց. «Ոչինչ: […] Մենք կարո՞ղ ենք էս հարևաններին փոխել: Չենք կարող: Մենք Եվրոպայում չենք, ցավոք սրտի: Մեզ պետք է այնպիսի երկիր, որ հիմնվենք իրա վրա […]: Ես էդպես եմ գտնում, բայց պետք է պաշտպանել պայմանները, այսինքն՝ անկախությունը և այլ խնդիրներ»: