Մինսկի խմբի գոյությունը հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ ստորագրված համաձայնագրի պարագայում․ Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք, իհարկե, կարիք չենք ունենա միջազգային մի ֆորմատի, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հնարավոր լուծարմանը:

«Մինսկի խմբի գոյությունը հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում:

Այդ պատճառով մենք կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ այդ գործընթացները, փաստաթղթերը կարող ենք առնվազն նույն օրը ստորագրել: Ինչ հաջորդականություն ուզում եք դրեք: Մեկը խաղաղության համաձայնագիրն է, մյուսը՝ համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով խմբի լուծարման գործընթաց սկսելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.